Հետ
«ԼԵՆԻՆԱԿԱՆ, դեկտեմբերի 8։ ...Տղամարդը ձեռքից բռնած տանում էր մի
մանչուկի, մյուս
ձեռքով պահում էր ուսին դրած պստիկ դագաղը։ Նախկին քաղաքի սովորական անցորդը, Մարդ-խորհրդանիշը...
ՍՊԻՏԱԿ...
Սպիտակ քաղաքն այլևս գոյություն չունի»։ «Հայաստանի վերքերը», Վիկտոր Լոշակ, Անդրեյ Պրալնիկով,
(«Մոսկովսկիե
նովոստի», 1988, դեկտեմբերի 18)։
«8-րդ դասարանի աշակերտուհի Նունե Սաղաթելյանը վերհիշում է սարսափի
րոպեները.
«Քիմիայի դասաժամն էր։ Մեր դասարանի 29 աշակերտներ, ընկեր Մարգո Ավետիսյանի հետ, մնացին ծածկի տակ,
չգիտեմ,
նրանցից ինչ լուր կա»։«Երեխաները շրջապատվում են գուրգուրանքով», Ա. Բաղդասարյան («Երեկոյան Երևան»,
դեկտեմբերի
14)։
Երևան քաղաքի «շտաբը» Լենինականում։ Լուսանկարը` Վ. Գովորուխայի։
«Ռաբոչայա գազետա»
թերթի հատուկ թղթակից։ (1988, դեկտեմբերի 13)։ «Կարմիր խաչ», ֆոտո
«Սպիտակի մանկապարտեզի փլատակների տակից լրիվ անվնաս հանված է Մանուշակ
անունով 3-4
տարեկան երեխա. մայրիկի անունը Ռիտա է, հայրիկին անունը` Սամո – Սամվել, տատիկի անունը` Աղունիկ,
Ռոզա տատիկը
մահացել է ամիսներ առաջ։ Խնդրում ենք գտնված երեխայի հարազատներին դիմել հետևյալ հասցեով»...
«Լուսարձակ», ՀԿԿ
Սպիտակի շրջկոմի, ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային սովետների օրգան (1988,
դեկտեմբերի 17)։
«Թարմ հաց լենինականցիներին», լուսանկարը` Մ. Սկուրիցինայի, Վ.
Պարադնյայի
(«Պրավդա», 1988, դեկտեմբերի 15)։
Ներքին զորքերի շտաբի պետ Դուբինյակ. «Դիակապտիչներ լինում են պատերազմի
ժամանակ։
Բայց անբարոյության աստիճանով դրանք դիակապտիչներ են։ հայտնաբերվել են ավելի քան 150 հոգի
այդպիսիք»։
(«Դժբախտության ֆոնին», «Պրավդա», 1988, դեկտեմբերի 15)։
«Ազնեֆթ» ձեռնարկության «Տատրա» բեռնատարի վարորդ Միխայիլ Արեշև.
«-Սպիտակի ու
Լենինականի արանքում ճամփան փլուզվել էր, ու մեր ավտոշարասյունը կանգ առավ. Բաց էինք թողնում
հանդիպակաց
մեքենաները։ Անմիջապես էլ մեր մեքենաների վրա հարձակվեցին բահի կոթերով ջահելներ` ռադներդ քաշեք
հետ, Ադրբեջան,
մեզ ձեր օգնությունը պետք չի»։ «Ու՞մ է դա ձեռնտու», Դ. Մելիքով «Սոցիալիստիչեսկայա ինդուստրիա»
թերթի Բաքվի
հատուկ թղթակից (1988, դեկտեմբերի 16)։
«-Ցավոք, չկա մեկը, որին հայց ներկայացնենք,- ասում է Հայկական ԽՍՀ
դատախազ
Վլադիմիր Նազարյանը,- քանի որ մեր պետությունում հանրապետությունները չեն հանդիսանում իրավական անձ,
որին կարելի
է հաշիվ ներկայացնել։ Իրավիճակը, երբ մեկ հանրապետությունը շրջափակում է հայտարարում մյուսին,
աննախադեպ է»։
«Շրջափակում. Հայաստանն այս օրերին», Ավետ Դեմուրյան, Անդրեյ Պրալին, «Մոսկովսկիե նովոստի» թերթի
թղթակիցներ,
(«Խորհրդային Հայաստան», 1989, հոկտեմբերի 7)։
«Երասխ կայարանում, որտեղ երկաթուղային պաստառը հատում է Նախիջևանի
ԻԽՍՀ-ի հետ
սահմանը, լիակատար անդորրի վեցերորդ օրն է։ […] Ձախողված է շինարարների աշխատանքը։ […] Ստիպված էին
Իջևանից
հեռանալ մի խումբ հերթափոխային շինարար բանվորներ, որոնք օգնության էին եկել Կիրգիզիայից»։
«Շրջափակումը
սաստկանում է», Արմենպրես գործակալության թղթակիցներ («Խորհրդային Հայաստան», 1988 հոկտեմբերի 6)։
«Ջրաշեն գյուղի դպրոցն ու մանկապարտեզը հիմնահատակ են եղել, և միայն
դպրոցում
150-ին մոտ երեխա է զոհվել։ 150 երեխա, այսինքն 75 զույգ, այսինքն 20 տարի հետո` 75 ընտանիք, 300-ին
մոտ նոր
երեխաներ»։ «Օրեր առանց լուսաբացի», Մեսրոպ Հարությունյան («Արաքս», օրգան ՀԿԿ Մեղրու շրջկոմի և
ժողովրդական
դեպուտատների շրջանային սովետի, 1989, հունվարի 3)։